
Երևանում 38–ամյա կին է կորել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ արդեն մեկ օրից ավելի է Շենգավիթի ոստիկանները փնտրում են Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում ապրող 38-ամյա մի կնոջ։ Նրան որոնում են նաև հարազատները՝ ամուսնու և երիտասարդ որդու գլխավորությամբ։
Կնոջ անհետանալու մասին իրավապահներին տեղեկացրել է նրա որդին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ կինը տնից աննկատ դուրս է եկել հուլիսի լույս 22-ի գիշերը։
Տան անդամները նրա բացակայությունը նկատել են վաղ առավոտյան։ Մի քանի ժամ իրենց ուժերով ապարդյուն փնտրելուց հետո դիմել են ոստիկանների օգնությանը։ Անհետացած կինը նիհար կազմվածքի տեր է, մոտ 170 սանտիմետր հասակով։