ՀՀ ոստիկանությունը 2019 թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի մեծ թվով ապօրինի պահվող հրազեն է առգրավել:
Այս մասին հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ոստիկանության շտաբի պետ գնդապետ Արմեն Ղուկասյանը:
«Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 320 միավոր հրազեն, նախորդ տարի եղել է 314: Սա նույնպես բավական բարձր ցուցանիշ կարելի է համարել, որ որքան մենք առգրավում ենք, այդքան ապօրինի շրջանառության մեջ գտնվող հրազենի թիվը պակասում է»,- ասաց Ղուկասյանը:
Գնդապետը նշեց, որ իրատեսական չէ ակնկալել, թե տարեց տարի ապօրինի հրազենի առգրավման թիվն աճելու է: