
«Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը պատվիրված է, կա պատվիրատու և կատարող: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանը:
«Շուտով մենք հանրությանը կներկայանցնեք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ առայժմ փակագծերը չի կարող բացել: