Ռուս հատուկ ջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մասնակցին ձերբակալել են։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Կասկածյալին հայտնաբերել են Հայաստանի իրավապահ մարմինները։
ՌԴ հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկ, Սիրիայի ռազմական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինը սպանվել է հունիսի 1-ին՝ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ գյուղի զանգվածային կռվում։ Նա փորձել է պաշտպանել տեղի բնակիչներից մեկին, որին փողոցում ծեծում էին։
«Սպանության գործի մասնակցին ձերբակալել են 40 օր առաջ։ Մենք դիմեցինք մեր ռուս գործընկերներին, հայտնեցինք ձերբակալման մասին, և խնդրեցինք գործը փոխանցել հայկական կողմին»,-ասաց Խաչատրյանը;
Ձերբակալվածի անունը դեռևս չի հրապարակվում։
Հիշեցնենք, որ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մասին քրեական գործի մասնակիցներ են Ռուսաստանի քաղաքացիներ Սերգեյ Խոջանյանը, Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Հայաստանի քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը, Համլետ Հայրապետյանը և Սահակ Սահակյանը, որոնց վերագրում են խուլիգանություն։ Նրանք մեղքը չեն ընդունում։