ԱԺ Ֆեյսբուքի էջում տարածել է հետևյալ հայտարարությունը.
«Սիրելի քաղաքացիներ,
Հուլիսի 28-ին հրավիրում ենք Ազգային ժողովի այգի` մասնակցելու Վարդավառի առթիվ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնած միջոցառմանը:
Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետև կմեկնարկի Վարդավառը:
Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։ Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կզրուցենք գորգերի մասին, կխաղանք քվեսթ:
Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:
Սիրով սպասում ենք:
Հարգանքով՝ Ազգային Ժողով»:
Նշենք, որ միջոցառումը կոչվում է «#Եկ Վարդավառ նշենք, եկ գորգ լվանանք»: