Մասիսի տարածաշրջանի Դաշտավան գյուղի ցուցանակի մոտ կանգնած արագիլը չէր կարողանում թռչել, ոտքը վնասված էր: Գրեթե ամբողջությամբ սևացած, յուղային շերտով պատված թռչունը ավտոմեքենաների անցուդարձի ժամանակ անհանգիստ շարժումներ էր անում, թևերը թափահարում, փորձում էր թռչել, բայց ապարդյուն:
Հուլիսի 20-ին Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ օրեր առաջ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտ են բերել արագիլի առանձնյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով անընդունակ էր թռչել:
Արագիլի փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:
Ավելի մանրամասն՝ hetq.am