
Ամասիայի շենքերից մեկում տեղի ունեցած հերթական փլուզումից հետո վթարայինում ապրող 12 ընտանիքի անվտանգության, հետագա բնակության խնդիրը նորից հայտնվեց օրակարգում: Մեկ շաբաթ առաջ էր, որ քառահարկ շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկի լոգասենյակի բետոնե կառուցատարրերը փլուզվեցին և հայտնվեցին առաջին հարկում, որտեղ, բարեբախտաբար, ապրողներ չկան: Շենքն ունի 32 բնակարան, որից 20-ում վաղուց չեն բնակվում:
Ավելի մանրամասն՝ shantnews.am