Վիդեոները գրավել են համացանցը և 2019թ.-ին անհնար է պատկերացնել որևէ բիզնես, որը չի զբաղվում վիդեո մարքեթինգով։
Այսօր առանձնացրել եմ 17 հետաքրքիր ստատիստիկա վիդեո մարքեթինգ մասին։
- 2019թ.-ի դրությամբ համացանցի սպառման 80%-ը լինելու է վիդեո բովանդակության տեսքով։
- Օնլայն մարքեթինգի մասնագետների 86%-ը օգտագործում է վիդեո բովանդակություն։
- Մարդկանց 81%-ը օգտագործում է վիդեո իր ընկերության կայքում։
- 10 մարքեթինգի մասնագետներից 7-ը օպտիմալացնում են վիդեոները SEO նպատակներով։
- Այն մարքեթինգի մասնագետները, ովքեր օգտագործում են վիդեոներ, կարողանում են 49%-ով ավելի արագ շատացնել ընկերության եկամուտները, քան այն մասնագետները, ովքեր չեն կիրառում վիդեոներ։
- Վիդեոներ օգտագործող մարքեթոլոգները ստանում են 41%-ով ավելի շատ այցելություններ որոնողական համակարգերից։
- Մարքեթոլոգների 43%-ն ասում է, որ նրանք ավելի շատ վիդեոներ կպատրաստեին, եթե ունենային համապատասխան ռեսուրսներ։
- Այն մարքեթոլոգները, ովքեր օգտագործում են վիդեո բովանդակություն, տարեկան ստանում են 66%-ով ավելի շատ պոտենցիալ հաճախորդներ։
- Մարքեթոլոգների 52%-ը վիդեո բովանդակությունը համարում է օնլայն բովանդակության ամենաարդյունավետ տեսակը։
- Վիդեոն իմեյլներում ավելացնում է իմեյլի click-through տոկոսը՝ հասցնելով այն մինչև 300%-ի:
- Վիդեոյի առկայությունը լենդինգ էջում ավելացնում է կոնվերսիայի տոկոսը՝ այն հասցնելով մինչև 80%-ի:
- Վիդեոյի առկայությունը գովազդի մեջ կարող է բարձրացնել նրա հասանելիությունը 22%-ով:
- Մարքեթոլոգների 70%-ի կարծիքով վիդեոները լավագույն կոնվերսիա ապահավող միջոցն են։
- Ամեն տարի 4.6 միլիարդից ավել վիդեո գովազդ է դիտվում համացանցում։
- Յուրաքանչյուր րոպե 72 ժամ վիդեո է տեղադրվում YouTube-ում։
- Վիդեո գրառումները Facebook-ում ունենում են 135%-ով ավելի շատ օրգանական հասանելիություն, քան նկարները։
Սկզբնաղբյուր՝ Renderforest:
Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։