Շերեմետևո օդանավակայանում նավասանդուղքը դիպել է «Նորդվինդ» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին, որը պետք է Երևան ուղևորվեր:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են «Նորդվինդ» ավիաընկերության մամլո ծառայությունից:
Նշվել է, որ քաղաքացիները Երևան կուղևորվեն պահեստային ինքնաթիռով:
«Boeing 737-800 ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ին կժամանի Երևան», – ասել են ավիաընկերության մամլո ծառայությունից` նշելով, որ վնասված ինքնաթիռի օգտագործումը կդադարեցնեն և կուղարկեն վերանորոգման: