ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի Արսինե Խանջյան,
Դուք, ապրելով Կանադայում, մշտապես պայքարել եք Հայաստանում ԼԳԲՏ-ներին հասարակության ծաղիկն ու սերուցքը դարձնելու համար: Հայաստանում Ձեր անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը վաղուց իրականություն է, ինչի վառ ձեռքբերումներից է ԼԳԲՏ-ների վիճակի շեշտակի լավացումը: Ձեր երազանքը, փաստացի, իրականացել է. նախկին հանցավոր ռեժիմը, որ ԼԳԲՏ-ներին «օր ու արև չէր տալիս», Դուք էլ հրապարակային պահանջագրեր էիք գրում հանցագործ իշխանություններին, այլևս չկա: Նրանք պատմության գրկում են նաև Ձեր փողոցային պայքարի արդյունքում: Իսկ ԼԳԲՏ-ները շուրջ մեկ տարի է, ինչ հյուրանոցային համարներում ժողովրդի վարչապետին սուրճ են մատուցում, փողոցում մարդ են ծեծում, ոստիկանական բաժանմունք են գրոհում, ոստիկանության շենքում ոստիկաններին սամասուդ են անում (lynching) և մնում անպատիժ:
Ձեր իրականացրած հեղափոխությունից հետո Ձեր պահանջը կատարվել է․ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ԼԳԲՏ ֆիլմեր են ցուցադրվում, ավելին՝ դրանք մրցանակների են արժանանում՝ որպես համաշխարհային կինոարտադրության գլուխգործոցներ: Այո՛, սա Ձեր երազած երկիրն է, Դուք հաղթել եք, և մենք՝ միամիտ հայաստանցիներս, ցանկանում ենք իմանալ՝ էլ ինչ պետք է ժողովրդի վարչապետն անի ԼԳԲՏ-ների համար, և քանի անգամ պետք է Ձեզ ՀՀ անձնագիր տալ, որ Դուք ի վերջո ապրեք Հայաստանում և մեզ հավասար վայելեք Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության պտուղները»: