«Իրականում անվտանգության խնդիրը մարդկանց գլխում է». Հակոբ Բադալյան
Advertisement 1000 x 90

«Իրականում անվտանգության խնդիրը մարդկանց գլխում է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի որևէ փողոցում ողբերգական որևէ վրաերթից հետո մեկ էլ կարդում ես՝ բնակիչները պահանջում են այդ հատվածում լուսացույցով կարգավորվող հետիոտնային անցում դնել… Ու որպես կանոն դրվում ա:

Ու էս տրամաբանությամբ շարևունակվելու դեպքում, Երևանում ամեն ողբերգական վթարի վայրում մի հատ ծաղկեպսակ ա հայտնվելու, մի հատ լուսացույց: Որովհետև էդ ձևով շատ հեշտ ա:

Ու էդպես Երևանի փողոցները համատարած լուսացուցապատվելու են, իբրև անվտանգության նկատառումներից ելնելով: Իսկ իրականում անվտանգության խնդիրը մարդկանց գլխում ա՝ թե հետիոտների, թե վարորդների, թե երթևեկության անվտանգությամբ զբաղվողների:

Բայց դե գլխի հավես ով ունի, լուսացույցը դնում ես, զեբրը գծում, հետո սպասում, թե էլ որտեղ ա մի ողբերգական վթար լինելու, որ զեբր ու լուսացույց դնես»:



Նման նյութեր