
Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի Գետաբեկ քաղաքում բացվել է հայրենասիական մոտիվներով նկարների ցուցահանդես՝ «Հայրենիք, բանակ, պատիվ» անվանումով: Ցուցահանդեսը երիտասարդ ստեղծագործողների համար կազմակերպվել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, որը նպատակ է հենտապնդում ինչպես բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, այնպես էլ բարձր պահել ռազմահայրենասիրական ոգին:
Ցուցահանդեսի շրջանակներում եղել են լավագույն ստեղծագործությունների պարգևատրումներ հետևյալ անվանակարգում, որոնց թեմայով նաև եղել է զեկույց՝ «Հայրենիքն է կանչում», «Մշակույթը և զինված ուժերը» , «Ողջույն զինվորներին»:
Այս ամենի մեջ հատկանշականն այն է, որ նկարների մեծ մասը ներկայացված են եղել հային սպանելու թեմատիկայի մեջ»: