
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 26-ին ժամը 11:00-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Սարի թաղ», «Տարոն» 1-4, «Սիվաշական» թաղամասերի, ինչպես նաև Բազում և Դարպաս գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: