
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանը հուլիսի 25-ին ժամը 09.40-ին հայտնաբերվել է Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցում և ներկայացվել բաժին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանությունը որոնման աշխատանքները սկսել էր հուլիսի 24-ից:
Մարիաննա Իսահակյանը փետրվարի 2-ին նույնպես անհետ կորել էր և ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում փետրվարի 5-ին ժամը 22.05-ին հայտնաբերվել Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասում: