
Արցախում 5 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը։
Հուլիսի 26-ին ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Հ.Ա.-ն վարելով իրեն պատկանող «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը, ինչպես նաև ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ՝ 1958թ ծնված Ա.Ա-ն, 1961թ ծնված Ս. Բ-ն, 1982թ ծնված Ռ.Ա-ն և 1994թ ծնված Ն.Գ.-ն տեղում մահացել են:
Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը։
Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը։
Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու նպատակով։