«Իրավական պետություն ունենալու համար պետք է կարողանալ լինել բացարձակ օբյեկտիվ, ինչքան էլ դա դժվար լինի, այլապես երբեք և մեզանից ոչ ոք օրենքով պաշտպանված չի լինի»
Advertisement 1000 x 90

«Իրավական պետություն ունենալու համար պետք է կարողանալ լինել բացարձակ օբյեկտիվ, ինչքան էլ դա դժվար լինի, այլապես երբեք և մեզանից ոչ ոք օրենքով պաշտպանված չի լինի»

2016 թվականի ամռանը, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանն ինձ ապօրինի կալանքի տակ պահելու որոշում էր տալիս, հազիվ թե պատկերացներ, որ գալու է մի օր, երբ իր նկատմամբ են ապօրինություններ կատարվելու:

Ես այդ ժամանակ էլ, հիմա էլ պայքարել ու պայքարում եմ իրավական պետություն ունենալու համար, երկիր, որտեղ բոլորը պաշտպանված կլինեն ամեն տեսակի անարդար, ապօրինի և պատվիրված հետապնդումներից և որոշումներից:

Ցավոք, այսօր տեսնում եմ, որ նույն կերպ շարունակվում է այդ արատավոր պրակտիկան, ուղղակի պատվիրատուներն են փոխվել:

Ես ողջունում եմ,երբ մարդուն իրոք օրենքի տառին համապատասխան պատասխանատվության են ենթարկում, բայց անընդունելի և դատապարտելի եմ համարում, երբ փորձում են անօրինական կերպով իբր օրենք հաստատել: Չեմ ընդունում նույնիսկ այն դեպքում, երբ դա արվում է մի մարդու նկատմամբ, ով անձամբ իմ հանդեպ ապօրինի և անմարդկային քայլեր է կատարել:

Իրավական պետություն ունենալու համար պետք է կարողանալ լինել բացարձակ օբյեկտիվ, ինչքան էլ դա դժվար լինի, այլապես երբեք և մեզանից ոչ ոք օրենքով պաշտպանված չի լինի:

#ես_իրավունքի_դեսպան_եմ
#կառուցենք_իրավական_պետությունԱնի Հովհաննիսյանի ֆեյսբ

Անի Հովհաննսիյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր