
Կիրակի երեկոյան մինիվենի եւ փոքր մեքենայի բախումից Իշիմի մայրուղում (Տյումենի մարզ) կան զոհ եւ տուժածներ, տեղեկացրել են «Ինտերֆաքս-Ուրալ» գործակալությանը երկուշաբթի պետավտոտեսչության տարածաշրջանային վարչությունում։
«Բախվել են Renault Logan-ը եւ Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից ուղեւորվում էր Օմսկ»,- ասել է տարածաշրջանային պետավտոտեսչության աշխատակիցը։
Նրա խոսքով, վթարի հետեւանքով զոհվել է մեկ կին, եւս վեց մարդ, այդ թվում՝ 15-ամյա պատանի, տուժել են։
Ամբողջությամբ՝ news.am կայքում: