Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուիքյան էջում գրում է. «Երկար-բարակ մտածելուց հետո, այն երկար անունով նախարարությունը հրապարակեց 2019-2020թթ. ուսումնական պլանները: Նույն աբսուրդ վիճակն է, զրոյին մոտ փոփոխությամբ: ԿԳՍՄ-ն շարունակում է երաշխավորել առարկաներ, որոնց ծրագիրն առնվազն հասանելի որևէ կրթական ռեսուրսում հրապարակված չէ: Օրինակ՝ «Հայաստանի հարակից երկրների պատմություն» առարկան:
Ռուսաց լեզուն շարունակում է չդիտարկվել որպես օտար լեզու: Իսկ օտար լեզու դիտարկելուց էլ, պարտադիր՝ առաջին օտար լեզու: Կարելի էր ձևի համար, աքսորավայրի հոգեբանությունն սկսել հաղթահարել, գաղութացվածի կարգավիճակի դեմ ընդզվել: Բայց դա էլ չկա:
Ի դեպ, ուսումնական պլանները, երկրորդ տարին անընդմեջ, հրապարակվում են 2-3 ամիս ուշացումով, խախտելով հանրակրթության չափորոշչային պահանջները: Լավ, ասենք նախարար, փոխնախարարներ շատ զբաղված են ու իրոք կարող է դա կարդացած չլինեն: Էդ հսկայական նախարարությունում, հանրակրթության մասով մի կոմպետենտ աշխատող չկա՞, որ դրա մասին հուշի»:
Երկար-բարակ մտածելուց հետո, այն երկար անունով նախարարությունը հրապարակեց 2019-2020թթ. ուսումնական պլանները: Նույն…
Gepostet von Vahram Toqmajyan am Montag, 29. Juli 2019