Հուլիսի 29-ին՝ ժամը 21։08-ի սահմաններում, ջրահեղձ եղած վիճակում «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 երեխա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հիվանդանցի մանկաբույժ Արմինե Դովլաթբեկյանը։
«Գյուղի բնակիչները երեկ հիվանդանոց բերեցին երեխաների դիակները, հետո ծնողները եկան։ Այդ պահին 5-6 բժիշկ կար հիվանդանոցում, փաստեցինք, որ արդեն մահացած են։ Համենայն դեպս վերակենդանացման բոլոր միջոցները կատարեցինք, բայց երկուսն էլ դիակ էին», – ասաց «Իջևան» բկ-ի մանկաբույժը՝ ավելացնելով, որ հավանաբար երեխաներին ուշ էին գտել և հանել ջրից։
Նա նշել է, որ 5 և 3 տարեկան երեխաները եղբայրներ էին, որոնք Երևանից էին եկել Տավուշի մարզ՝ հանգստանալու և տոնելու Վարդավառը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: