Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Փաստորեն, Կենտրոն համայնքի թաղապետը իբր տեղյակ չէ, որ 12 օր շարունակ իր պատասխանատվության տակ գտնվող Երևանի կենտրոնում ստորագրահավաք է տեղի ունենում՝ «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ և այսօր «միամիտ» տեղեկացավ դրա մասին, որից հետո խիստ անհանգստացավ այս պրոցեսի (սեղանիկները) օրինականությամբ։
Չգիտեմ նույնիսկ ինչպես մեկնաբանել։
Ես միայն մի խորհուրդ կտամ՝ ուշադիր լինել հայկական ներքաղաքական անցուդարձին, կապված՝ «Ստամբուլյան կոնվենցյիայի» հետ (մարդ ես էլի, հաստատ պետք կգա մի օր) և դադարե՛ք մարդկանց հետ խոսել կիսահեգնանքով, քանի որ մարդիկ դա անպայման շատ լավ կհիշեն… հաստատ կհիշեն։
Լավ չի…հեչ լավ չի, ես ձեզ կասեմ։
Հ.Գ.Իսկ տարատեսակ աղանդների գովազդային սեղանիկները՝ տեղադրված կենտրոնում թույլտվություն ունեն, թե՞ ոչ»։
Փաստորեն, Կենտրոն համայնքի թաղապետը իբր տեղյակ չէ, որ 12 օր շարունակ իր պատասխանատվության տակ գտնվող Երևանի կենտրոնում…
Gepostet von Arman Abovyan am Montag, 29. Juli 2019