Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը 18 տարի կանցկացնի բանտում՝ 8-ամյա դստերը սեռական բռնության ենթարկելու համար
Advertisement 1000 x 90

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը 18 տարի կանցկացնի բանտում՝ 8-ամյա դստերը սեռական բռնության ենթարկելու համար

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Կառլոս Բալդոմիրը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է դստեր նկատմամբ սեռական բռնության համար: Ըստ World Boxing News-ի հրապարակումների՝ Բալդոմիրը բռնությունները սկսել է, երբ աղջիկը դեռ 7-8 տարեկան է եղել: Ու այսպես շարունակվել է 6 տարի՝ 2012-2018 թվականները:

Իրավապահ մարմիններին դիմել է Բալդոմիրի նախկին կինը: Արգենտինացին իր պահվածքով զարմացրել է դատավարության մասնակիցներին: Նա դատավորին ու մյուսներին միջնամատ է ցույց տվել,վիրավորել է նրանց: Բալդոմիրն այժմ 48 տարեկան է, պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 5 տարի առաջ: