
«Սանիթեքի» ղեկավար Նիկոլաս Թավիլը aհստակ չմանրամասնեց Երևան չգալու պատճառները։ Փոխարենն ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանն ասաց, որ այդ քրեական գործը հարուցվել է այնպիսի հոդվածով, որով չարաշահման համար պատասխանատու կարող է համարվել ընկերության ղեկավարը։
Ապա ընկերության ղեկավարն ասաց, որ չնայած գործը հարուցվել է 2019 թվականի փետրվարին, սակայն իրենք այդ մասին իմացել են մայիսին։ Ընկերության ղեկավարը դրանով բացատրեց այն, որ մայիսին ինքը եկել է Երևան, բայց հիմա չի գալիս: