Սաբոտաժ անել հանուն ինչի՞, հանուն միլիոններ կորցնելո՞ւ․ «Սանիթեքի» հիմնադիր
Advertisement 1000 x 90

Սաբոտաժ անել հանուն ինչի՞, հանուն միլիոններ կորցնելո՞ւ․ «Սանիթեքի» հիմնադիր

«Սանիթեք» ընկերության հիմնադիրներից Նիկոլաս Թավիլը այսօրվա ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը իր ուժերի ներածի չափով կատարո՞ւմ է աղբահանությունը, թե՞ սաբոտաժ է անում, ինչի վերաբերյալ շարունակ ակսկածներ են հնչում, ասաց.

«Իրականում շատ ծիծաղելի է, որ մենք արդեն մեկուկես տարի է՝ խոսում ենք սաբոտաժի մասին, սաբոտաժ անել հանուն ինչի՞, հանուն միլիոններ կորցնելո՞ւ, պարտավորություններ ունենալու, աշխատակիցներին վճարելու՞ համար։ Ինչպե՞ս կարող է ներդրողը անել սաբոտաժ՝ կորցնելով գումար»: