
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ մեկնման սրահում դրամապանակ են գտել, որի մեջ եղել է ավելի քան 1000 դոլար, 29․000 դրամ և Արաբական Միացյալ Էմիրությունների 915 դիրհամ։
Ոստիկանության ծառայողները պարզել են դրամապանակի տիրոջ ինքնությունը, որն արդեն Երևան-Դուբայ չվերթով մեկնել է Հայաստանից։ Կապ է հաստատվել նրա հետ, որից հետո դրամապանակը կորցրած անձի ազգականը հրավիրվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և ստացել դրամապանակը՝ ողջ պարունակությամբ։ Եվ՛ դրամապանակը կորցրած անձը, և՛ այն ստացած ազգականը շնորհակալություն են հայտնել ոստիկանության և ավիացիոն անվտանգության աշխատակիցներին՝ բարեխիղճ ծառայության համար։