
Այսօր առավոտյան Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել նախկին արտադրական նշանակության շենքում: Կրակը մարելու համար ներգրավվել են ուղղաթիռներ:
Այսօր առավոտյան Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել նախկին արտադրական նշանակության շենքում: Կրակը մարելու համար ներգրավվել են ուղղաթիռներ:
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել է հրշեջներից մեկը: Հրդեհի ընդգրկած մակերեսը կազմել է 5000 քառ. մետր:
Բաց կրակի մարումը տևել է 5 ժամ: Կա շենքի փլուզման վտանգ:
Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհի պատճառ է դարձել բաց կրակի օգտագործումը: