«Ո՞նց թե՝ ասա հա, տեղը չե՞ս բերում». Սասուն Միքայելյանը վրդովվեց «Սևան ստարտափ սամմիթում». news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ո՞նց թե՝ ասա հա, տեղը չե՞ս բերում». Սասուն Միքայելյանը վրդովվեց «Սևան ստարտափ սամմիթում». news.am

«Սևան ստարտափ սամմիթում» օգոստոսի 2-ին ուշագրավ դրվագ տեղի ունեցավ։ Այս մասին հաղորդում է news.am-ը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ելույթից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ և Հակոբ Արշակյանին ասաց, որ ավելի ճիշտ կլիներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղափոխել մարզերից մեկը, օրինակ՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք. «Այ դա կլինի սթարթափը, հերիք եղավ»։

Արշակյանը որևէ դիրքորոշում չհայտնեց, իսկ հետևի շարքում նստածներից մեկը հեգնանքով նախարարինին խորհուրդ տվեց՝ «ասա հա»։

Սասուն Միքայելյանը վրդովվեց. «Ո՞նց թե ասա հա, տեղը չե՞ս բերում»։