Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԲԱՑ ՀԱՐՑԵՐ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Քիչ առաջ լսեցի Վարդան Հարությունյանի «Շանթին» տված հարցազրույցը։
Չեմ ուզում անդրադառանալ հարցազրույցի ողջ ծավալին, այլ առայժմ միայն հետևյալ հատվածին․
«․․․Վանո Սիրադեղյանի դեպքերով խոսք էր գնում շինծու, մտածված, մտացածին քրեական հետապնդումների մասին, իսկ ասյօր այս դատավարությունները կլինի դա Ռոբերտ Քոչարյանի, կամ կլինի Մանվել Գրիգորյանի դեպքերում․․․ այս դեպքերում մտացածին մեղադրանքներ ես չեմ տեսնում․․․»:
Հետաքրքիր է , ի՞նչ կարծիք ունի Վարդան Հարությունյանը 90-ականների Աշտարակի գործկոմի նախագահ, ՀՅԴ անդամ (հատուկ եմ սա շեշտում) Հովհաննես Սուքիասյանի, նրա վարորդ Վարուժան Աբրահամյանի, երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի, նրա վարորդ Հակոբ Հունանյանի, գեներալ Ժորա Իսահակյանի ՆԳՆ-ում գրանցված Արմեն Տեր-Սահակյանի խմբի կողմից սպանությունների , ինչպես նաև Սերժ Ջիլավյանի մահափորձը ձախողած, որի պատճառով էլ Նուբարաշենի աղբանոցում ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Վահան Հարությունյանի կողմից սպանված և աղբանոցում թաղված Կարեն Ռաֆայելյանի և Արթուր Հովհաննիսյանի մասին։
Եվ գործերի նյութերով, և տվյալ գործերով դատապարտվածների ցուցմումնքներով ապացուցված է , որ սպանությունների անմիջական հրաման տվողը եղել է Վանո Սիրադեղյանը, որն ի դեպ ինքն էլ չհերքեց, միայն ասելով, որ ինքը «քավության նոխազ չի դառնա»։
Եվ վերջապես, ինչպես Վարդան Հարությունյանն է հատուկ շեշտում 2000-2004թթ․ դատավարությունները (մինչ այդ Հայաստանը իրավական պետությո՞ւն էր), եթե Մանվել Գրիգորյանին այդ թվականներին դատեին իր նախկինում գործած բազում հանցագործությունների համար, այն նույնպե՞ս կլիներ շինծու, ի տարբերություն այսօրվա»։
ԲԱՑ ՀԱՐՑԵՐ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆՔիչ առաջ լսեցի Վարդան Հարությունյանի «Շանթին» տված հարցազրույցը։Չեմ ուզում…
Gepostet von Avetik Ishkhanyan am Samstag, 3. August 2019