Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողներին են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Սբ. Սարգիս եկեղեցու ներսում մի քաղաքացի անվայել արարքներ է կատարում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները եկեղեցու մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել այդ քաղաքացուն, ով՝ պարզվել է, Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ, 45-ամյա Դ.Ղ.-ն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններին դիմած քաղաքացիները հայտնել են, որ Դ.Ղ.-ն՝ մտնելով եկեղեցի, ասել է, որ ինքը ապագայից է ուղարկված և պետք է չար ոգիները եկեղեցիներից մաքրի, որից հետո սկսել է եկեղեցու ներսում միզել:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: