Մանուշակ Պետրոսյանը՝ ԲԴԽ պատվոգիրը չվերցնելու եւ Բեկթաշյանի՝ իրեն փոխարինելու մասին
Advertisement 1000 x 90

Մանուշակ Պետրոսյանը՝ ԲԴԽ պատվոգիրը չվերցնելու եւ Բեկթաշյանի՝ իրեն փոխարինելու մասին

Այսօր news.am-ը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի պաշտոնաթող դատավոր Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել է ընդունել ԲԴԽ–ի պատվոգիրը։ ArmDaily.am-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ չի ուզում մեկնաբանել.«Ես հակիրճ ամեն ինչ ներկայացրել եմ: Անհրաժեշտություն չկա ինչ-որ այլ բաներ ասելու, ավելացնելու բան չկա»:

Նշենք, որ Պետրոսյանը պատվոգիրը չվերցնելը պատճառաբանել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցող գործընթացների հետ կապված ԲԴԽ–ի դիրքորոշմամբ։

Հարցին՝ Արմեն Բեկթաշյանն իր փոխարե՞ն է գնալու Վերաքննիչ դատարան, Պետրոսյանը պատասխանեց.«Ոչ թե իմ տեղն է գնացել, այլ Վերաքննիչի դատավորի թափուր պաշտոնին է նշանակվել: Վերաքննիչ քրեական դատարանում մեկ թափուր պաշտոն կար, որտեղ նշանակվել է Բեկթաշյանը: Եվ այսօր մենք նրան շնորհավորեցինք»,-եզրափակեց Մանուշակ Պետրոսյանը:



Նման նյութեր