Լիդիանը թթվային դրենաժին և դրա կառավարմանը իր ուսումնասիրություններում անդրադարձել է դեռևս 2012թ.-ին, հանրամատչելի առաջին անգամ խոսել է դեռևս 2013թ.-ին (տե՛ս տեսանյութը)։
Թթվային դրենաժը տարածված և լուծելի խնդիր է և հատուկ է հանքարդյունաբերությանը, այդ թվում՝ Հայաստանում։ Ամուլսարի ծրագրում այն համեմատաբար մեղմ է և 2014-16թթ. ընթացքում հրապարակված ՇՄԱԳ և ԲՍԱԳ բոլոր տարբերակներում Լիդիանը ներկայացրել է դրա կառավարման լավագույն պլանը։
Քանի որ մեր իսկ ներկայացրած թթվային դրենաժի խնդիրը մինչ օրս օգտագործվում է Ամուլսարի ծրագրի քննադատների կողմից, ոմանք հիմա մանարամասն քննարկում են Ամուլսարում առաջարկվող կառավարման մեթոդի լավ կամ վատ լինելը, այս առիթով, ուշադրություն՝ հարց-վիկտորինա.
Կարո՞ղ եք գտնել հայաստանցի ակտիվիստների, փորձագետների ու մասնագետների կողմից Հայաստանում հանքարդյունաբերության մեջ թթվային դրենաժի խնդրի վերաբերյալ հրապարակային ելույթներ, հարցազրույցներ և ահազանգեր, ինչպես նաև դրա կառավարման լավ կամ վատ մեթոդների քննարկման օրինակներ մինչև 2013թ., երբ հանքարդյունաբերության մեջ այդ խնդրի մասին բարձրաձայնեց Լիդիանը։ Խոստանում ենք հրապարակել այդ հարցազրույցներն ու հոդվածները, եթե այդպիսիք գտնվեն:
2013թ. մեր ֆիլմի ամբողջական տարբերակը՝ տե՛ս մեկնաբանություններում:
https://www.facebook.com/lydianarmenia/videos/879854149039302/?v=879854149039302