Այսօր լույսը դեռ չբացված՝ կրակոցներ են հնչել Եղեգնաձոր քաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ձայներից արթնացած քաղաքացիներն անմիջապես ահազանգել են ոստիկանություն։
Ըստ Եղեգնաձորում շրջանառվող որոշ լուրերի՝ կրակոցներն արձակվել են արտասահմանյան արտադրության մեքենայի սրահից։
Ոստիկանները հետապնդել են մեքենան և վարորդին բերման ենթարկել ոստիկանության տարածքային բաժին։
Պարզվել է, որ կրակոցները հնչել են քաղաքի սրճարաններից մեկի դիմաց, որտեղ պարկուճներ են թափված եղել, նախնական տվյալներով՝ ինքնաձիգի։
Այժմ իրավապահները պարզում են, թե սրճարանի դիմաց ինչ է տեղի ունեցել, որ հանգուցալուծվել է կրակոցներով։