Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախկին ոստիկանապետի ՓՌ-շիկի դեմ վիրավորանքի գործով իմ ներկայացրած հայցի առնչությամբ դատարանը երբեք չի ասել, որ վիրավորանք չի եղել: Դատարանը ընդամենը որոշել է, որ Նարեկի՝ չատով ինձ այս գրածը պատշաճ ծանուցում է այն մասին, որ ես տեսել եմ Նարեկի վիդեոն (օբյեկտիվությունը գնահատեք ինքներդ) և ուրեմն ես բաց եմ թողել դատարան դիմելու ժամկետը:
Միաժամանակ դատարանը հաշվի չի առել իմ փաստաբանի ներկայացրած բազմաթիվ ու տարաբնույթ փաստերը (այդ թվում՝ նույն ֆեյսբուքի այլ չատերը), որոնք պնդում են հակառակը:
Էլ չասեմ, որ դատավոր Աննա Փիլոսյանը, իմանալով, որ իր ամուսինը (Ռուբեն Մելիքյանը) և պատասխանողը (ու պատասխանողի փաստաբան Վահագն Գրիգորյանը) մտերիմ ընկերներ են, միասին ցույցեր են անում ու ելույթներ ունենում, պետք է ինքնաբացարկ հայտներ, ինչը նա ևս չի արել:
Մենք ոչ միայն վերաքննիչ դատարան ենք բողոքարկելու դատավորի այս՝ ակնհայտ ապօրինի որոշումը, այլև դիմելու ենք դատավորների կարգապահական հարցերի հանձնաժողովին և/կամ Արդարադատության նախարարությանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով»։
Նախկին ոստիկանապետի ՓՌ-շիկի դեմ վիրավորանքի գործով իմ ներկայացրած հայցի առնչությամբ դատարանը երբեք չի ասել, որ…
Gepostet von Daniel Ioannisyan am Dienstag, 6. August 2019