
ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեն մշակել է օրենքի նախագիծ, որը կարգավորելու է տաքսիների գործունեությունը:
Օրինագծի համաձայն՝ այն մարդիկ, ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, չեն կարողանա տաքսի վարել: Դրանից բացի, վարորդներն աշխատանքի ընդունվելուց առաջ քաղաքի իմացության աստեստավորում կանցնեն:
Նշվում է, որ կվերանայվեն երթևեկությունների սակագները:
Շեշտվում է, որ դա օրինագծի նախնական տարբերակն է, որը Պետդուման լիարժեք տեսքի կբերի աշնանը: