Կախված զինծառայողը նվագախմբի դիրիժորի որդին էր. hraparak.am
Advertisement 1000 x 90

Կախված զինծառայողը նվագախմբի դիրիժորի որդին էր. hraparak.am

Այսօր առավոտից պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդած զարհուրելի լուրը արագ տարածվեց համացանցով՝ Գյումրիում, հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի ծառից կախված դին:

«Հրապարակի» տեղեկություններով, Սամվել Մեջլումյանը Գյումրիում հայտնի ընտանիքից է: Նրա հայրը՝ Գառնիկ Մեժլումյանը, Գյումրիի քաղաքապետարանի  փողային  նվագախմբի դիրիժորն է: «Նա պարկեշտ, «շնորքով» մարդու համբավ ունի», – ասել է կայքի զրուցակիցը Գյումրիից:

Սամվել Մեժլումյանի մասին հայտնի է, որ նա ՊՆ համակարգում ծառայում էր 2009 թվականից, ավարտել էր Երևանի կոնսերվատորիան:

Նրա վերջին գրառումը հայտնի սոցցանցում եղել է Աստծո մասին: Քրիստոսի նկարի տակ հուլիսի 19-ին Սամվելը գրել է. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ»:
Քաղաքում վարկած է պտտվում, որ ենթասպան կյանքին վերջ է տվել զորամասում ունեցած խնդիրների պատճառով: Չի կարելի բացառել, որ կատարվածը ինքնասպանություն չէ:

Քրեական գործ այս պահին հարուցված չէ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր