
Մարալիկի բամբակամանվածքային գործարանի բացման արարողությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հեռանալ, քաղաքացիներից մեկը նրան խնդրեց լուսանկարվել իր կնոջ հետ, ով Ռուսաստանից է ժամանել: Փաշինյանը սիրով համաձայնեց: Երբ համապատասխան կեցվածք էին ընդունել, և քաղաքացին պատրաստվում էր նկարել, վարչապետն ասաց.
«Արևն ընկնում է օբյեկտիվի վրա, լավ չի»:
Նրա խոսքից հետո նկարողը ճիշտ դիրքից լուսանկարեց: