Արարատի մարզում հրդեհ է բռնկվել VAZ-21010-ում. մայրն ու 9-ամյա տղան տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արարատի մարզում հրդեհ է բռնկվել VAZ-21010-ում. մայրն ու 9-ամյա տղան տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Վեդի քաղաքից դեպի Ուրցաձոր գյուղ ճանապարհի 4-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել VAZ-21010 մակնիշի 81 DA 800 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Սակայն կրակն այնքան կայծակնային է տարածվել, որ հշրեջներն ու նրանց օգնող գյուղացիները անկարող են եղել կրակը մարել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ թեթև այրվածքներով՝ Վեդու բժշկական կենտրոն են դիմել 28-ամյա Վարդուշ Հարությունյանը և 9-ամյա Արմեն Հարությունյանը։

Նրանց կյանքին և առողջությանը, ըստ բժիշկների հայտարարության՝ վտանգ չի սպառնում։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստավում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։