Ինչպե՞ս են Հովտաշենում լողացնում արագիլներին. shantnews.am
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են Հովտաշենում լողացնում արագիլներին. shantnews.am

Արարատի մարզի Հովտաշեն գյուղում այսօր դարձյալ լողացրել են աղտոտված արագիլներին: Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն մի քանի անգամ կազմակերպվել է այս գործընթացը, որի արդյունքում մի քանի տասնյակ արագիլներ են փրկվել: Սակայն խնդիրը սրանով չի լուծվել, տարածաշրջանի 11 գյուղերում յուղի շերտով պատված արագիլների թիվը հասնում է մի քանի հարյուրի:

Արարատյան դաշտի այգաբացը Հովտաշենի արագիլներից քչերն են դիմավորում բներից: Յուղոտված մարմնի ծանրությունը թռչուններն այլևս ի զորու չեն պահել մեկ ոտքի վրա: Մի մասին լողանալուց հետո հաջողվում է հասնել բներին, իսկ շատերը, մարդկանց հետ բարեկամացած, ձեռնասուն կենդանու նման շրջում են արոտներում ու փողոցներում:

Ինչպես հայտնի է, շուրջ 300 արագիլների փետուրները յուղի շերտով են պատվել ձկնաբուծարաններից գետը լցված ձկան թափոններից: Նրանց մարմինը ծանրացել է, թռչելը դարձել է անհնար, չեն կարողանում կեր հայթայթել: Գյուղացիներն ահազանգեցին, միացան բնապահպանները, շրջակա միջավայրի նախարարությունը, բնապահպանության տեսչությունն ու կամավորներ, բոլորը միասին որոշեցին մաքրել թռչուններին: Այսօր եկել են արդեն փորձված ու պատրաստված:

Ոչ այնքան լողացնելը, որքան նրանց բռնելն է դժվար: Պարզվում է՝ թչուններն արդեն ճանաչում են գյուղապետի մեքենան, ձուկ ուտելու ախորժակով հետևում են նրան ու հայտնվում իրենց համար պատրաստված թակարդում:

Ավելի մանրամասն՝ shantnews.am