Տավուշի մարզում բախվել են 43-ամյա վարորդի ՎԱԶ-2114-ը և 62-ամյա վարորդի ՎԱԶ-2107-ը. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տավուշի մարզում բախվել են 43-ամյա վարորդի ՎԱԶ-2114-ը և 62-ամյա վարորդի ՎԱԶ-2107-ը. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեել Տավուշի մարզում:

Ժամը 14:30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում բախվել են Բերդ քաղաքի բնակիչ, 43-ամյա Վոլոդյա Մ.-ի վարած ՎԱԶ-2114 մակնիշի 36 DV 761 համարանիշի և Իջևան քաղաքի բնակիչ, 62-ամյա Բենիամին Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 707 TT 10 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com