Քաղաքապետարանը «Սանիթեքում» ուսումնասիրություն կանի. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Քաղաքապետարանը «Սանիթեքում» ուսումնասիրություն կանի. armeniasputnik.am

Երևան համայնքն իր միջոցներով շարունակելու է նոր աղբամանների ձեռքբերման գործընթացը: Այս մասին այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քաղաքապետի հարցադրմանն ի պատասխան՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատրաստվու՞մ է աղբահանության խնդիրը կարգավորելու նպատակով համագործակցել քաղաքապետարանի հետ և նոր մեքենաներ ու աղբամաններ ձեռք բերել, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այս պահին «Սանիթեքում» նման հարց չեն քննարկում:

Այս շաբաթ քաղաքապետարանը «Սանիթեքում» կսկսի մեքենասարքավորումների տեխնիկական վիճակի և պայմանագրերին համապատասխանության ուսումնասիրություն (մոնիթորինգ): Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am կայքում



Նման նյութեր