Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի կողմ եմ դնում այն հանգամանքը, թե ինչպես է մեր զինծառայողը հայտնվել ադրբեջանական կողմում, դա համապատասխան մարմինների քննարկման առարկան է: Առաջնագծի այն հատվածների մասին, որտեղ զինծառայողն իրականացրել է մարտական հերթապահություն, նա ունի հսկայական ինֆորմացիա: Մեզ հայտնի են ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերումնքը գերիների նկատմամբ, հատկապես ռազմական գերիների: Առաջնագծի բոլոր այն հատվածներում, որտեղ երբևէ զինծառայողն իրականացրել է մարտական հերթապահություն, պետք է ենթարկվեն ինժիներական, տեխնիկական, տակտիկական և մարտավարական փոփոխության»: