Արայիկ Ղազարյանի հետ եղբայրը խոսել էր նախորդ օրը. «Ռադիոլուր»
Advertisement 1000 x 90

Արայիկ Ղազարյանի հետ եղբայրը խոսել էր նախորդ օրը. «Ռադիոլուր»

ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից  դեռևս չպարզված հանգամանքերում  ադրբեջանական հատվածում հայտնված  զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանի հետ եղբայրը՝ Արմեն Ղազարյանը խոսել է դեպքին նախորդող օրը:

«Ռադիոլուր»-ի հետ զրուցում նա ասաց, որ եղբայրը լավ էր, նորմալ: Այլ մանրամասներ նա առայժմ չկարողացավ հայտնել, խոստացավ ավելի ուշ կապ հաստատել, քանի որ հիվանդանոցում էր՝ մոր մոտ: Դեպքի մասին իմանալուց հետո մոր վիճակը վատացել է ու նրան տեղափոխել են հիվանդանոց:

Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արմեն Յակոբյանը տարօրինակ է համարում  սահմանը հատելու մասին տեղեկությունները: Նա չբացառեց, որ  գուցե Արայիկ Ղազարյանին հակառակորդը առևանգել է:

Ասում է, որ շատ նորմալ, կարգին տղա է, ընտանիքը աշխատող, լավ ընտանիք է: Եղբայրը նույնպես զինծառայող է: