«Էրդողանի բախտը բերել է, որ Լուկաշենկոյի ներկայությամբ չի համբուրել իր կնոջը… Լուկաշենկոն նույնը կաներ Էրդողանի կնոջ հետ…»
Advertisement 1000 x 90

«Էրդողանի բախտը բերել է, որ Լուկաշենկոյի ներկայությամբ չի համբուրել իր կնոջը… Լուկաշենկոն նույնը կաներ Էրդողանի կնոջ հետ…»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպայի «վերջին բռնապետ», Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում ռուսաստանյան ռեգիոնալ ԶԼՄ-ների համար անցկացված մամլո ասուլիսի ժամանկա իր սեփական վարկածն է բարձրաձայնել, թե ինչո՞ւ է փլուզվել ԽՍՀՄ-ը… Պարզվում է, որ, ըստ Լուկաշենկոյի, ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը՝լվացքի փոշու պակասն է եղել կոմունիզմի «դրախտում»…

Լրագրողներին Բատկան խորհուրդ է տվել ոչինչ չհորինել… «Ես ինքս մեկ անգամ չէ, որ հերթ եմ կանգնել,որ 10-20 տուփ արտասահմանյան արտադրության փոշի գնեմ… Մերը չէր բավարարում,իսկ ինչպե՞ս առանց փոշու…»,- դառնացած հիշել է իր երիտասարդ տարիներն էքսցենտրիկ Լուկաշենկոն…

Խեղճ պատմաբաններ,տնտեսագետներ և այլ գիտնականներ… Քսան տարուց ավել է փորձում են «գտնել» ԽՍՀՄ-ի փլուզման պատճառները… Մի մասը գտնում է,որ Խորհրդային Միությունը փլուզվեց նավթի գնի անկման պատճառով, մի մասը՝ սպառազինությունների մրցավազքի հետևանքով, մի մասը՝ ԽՍՀՄ-ում ծագած ազգամիջյան կոնֆլիկտներն է պատճառ բերում և այլն… Ինչպես ասում են՝ «Все гениальное в простом»…

Լուկաշենկոն վաղուց գիտի ԽՍՀՄ փլուզման պատճառը՝ դա լվացքի փոշին է…

Ի դեպ, Բելառուսի առաջնորդը նաև բացատրել է, թե ինչո՞ւ է համբուրել Ղուրանը…

Հիշեցնեմ, որ վերջերս Լուկաշենկոն և նրա ընկերը՝ Թուրքիայի բռնապետ Էրդողանը Մինսկում մասնակցել են նոր մզկիթի բացմանը, որի ժամանկա Բատկան համբուրել էր Ղուրանը… Պարզվում է, որ Լուկաշենկոն Ղուրանը պաչպչել է այն պատճառով, որ դա արել է Էրդողանը… Էրդողանի բախտը բերել է, որ Լուկաշենկոյի ներկայությամբ չի համբուրել իր կնոջը… Լուկաշենկոն նույնը կաներ Էրդողանի կնոջ հետ…

Հ.Գ. Ես հարգում եմ ուղիղ խոսացող մարդկանց… Սակայն շատ դեպքերում ուղղախոսության և պրիմիտիվության միջև սահմանը շատ դժվար տարանջատել… Շատերի համար Բատկան ուղղախոս է, իսկ ինձ համար ՊՐԻՄԻՏԻՎՈՒԹՅԱՆ մարմնավորում…»:



Նման նյութեր