«Կթողնե՞ք մինչև ապրիլ ապրեմ». Արմեն Ամիրյանը՝ ՀՀԿ–ին անդամակցելու մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Կթողնե՞ք մինչև ապրիլ ապրեմ». Արմեն Ամիրյանը՝ ՀՀԿ–ին անդամակցելու մասին

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես պատրաստվում է անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Սակայն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դեռևս չի որոշել, թե երբ կներկայացնի դիմումը:

«Երկրի կառավարման մոդելը, ինչը նշանակում է, խորհրդարանական կառավարում, ենթադրում է, որ պետք է ստանձնեն քաղաքական պատասխանատվություն»,- ասաց Ա.Ամիրյանը` նշելով, որ մինչև 2017թ. ապրիլ ժամանակ կա և ճիշտ ամսաթիվը չի կարող ասել:

«Կարելի՞ է մինչև ապրիլ ես ապրեմ»,- հարցադրում արեց նախարարը: