Երևանում 2 հոգու մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից ԱՄՆ քաղաքացին մահացել է. shamshyan.com (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում 2 հոգու մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից ԱՄՆ քաղաքացին մահացել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է ԱՄՆ քաղաքացուհի, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ 2 հոգի մահացել էին, իսկ մի քանիսն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցեր:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժնի հատկապես կարևոր գործեորվ ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատագենետիկական՝ պարզելու համար հուլիսի 12-ին Երևանում Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով Mercedes-ի մահացած վարորդի և ուղևորի, ինչպես նաև Nissan-ի վարորդի սթափության աստիճանը:

Պարզվել էր, որ Mercedes-ի մահացած վարորդ Գուրգեն Ս.-ն և ուղևոր Ժորա Ա.-ն սովորում էին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում:

Նրանք նշված կրթօջախի գերազանցիկ ուսանողներից էին և սովորում էին անվճար հիմունքերով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com