Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքում գրել է.
«Առողջապահության նախարարի տիկին խոսնակն այսօր ևս փայլել է իրավական մտքի աներկբա տոկունությամբ։
Թերևս միակ մամուլի պատասխանատուն, ով կառուցողական հարաբերությունների փոխարեն ԶԼՄ-ների հետ հարցերը կարգավորում է նրանց դեմ հայց ներկայացնելով, այսօր, խոսելով Gevorg V. Grigoryanի՝ Առողջապահության նախարարի դեմ ներկայացված հայցի մասին, ասել է, որ նրանք օդից կախված հայցերը չեն մեկնաբանում։
Երակթյա իրավաբանական տրամաբանություն է հարկավոր, հասկանալու համար ինչ է նկատի ունեցել Թորոսյանի խոսափողը. Հայցն ակնհայտ անհիմն է՞ նրանք աներկբա վստահ են, որ դատական պրոցեսից շահած դուրս կգան, թե՞ մամլո խոսնակը զուգահեռաբար կատարում է նաև դատավորի գործառույթ։
Հասկանում եմ իհարկե, որ իշխանության կողմից 《օդից կախված》արտահայտությունը լեգիտիմ կիրառություն ունի, բայց ուզում եմ հիսթափեցնել տիկին մամուլՕ խոսնակին՝ հայցերի օդից կախված լինելու փաստը հաստատում կամ հերքում եմ բացառապես դատարանը՝ համապատասխան որոշմամբ։
Հ. Գ. Ժամանակն է լրատվական նյութերն ու անպատասխանատու ստատուսները սահմանազատել պաշտոնական մեկնաբանություններից»: