Օգոստոսի 12-ին Երևանում տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք։ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք պատուհանի երկաթյա ճաղավանդակը հատուկ տեխնիկայով կտրելու միջոցով մտել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, հնաոճ իրեր, խոշոր չափի գումար, տանտերերի անվամբ օրինական գրանցված զենքեր, թանկարժեք խմիչքներ և այլ իրեր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն «Սիբիր Գագոյին», ովքեր այս օրերին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։