
Աղվան Պողոսյանի գրառումը.
«ՀՀ արտաքին դիվանագիտության ամենամեծ «ձեռքբերումը» մեկուկես տարվա ընթացքում պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան:
Անհասկանալի է, ինչ է «փնտրում» Ուրուգվայի արտգործնախարարը Հայաստանում, բայց պետք է հաշվի առնենք, որ սա թավշյա հեղափոխությունից հետո առաջին պաշտոնյան է, ով այցելում է Հայաստան:
Հ.Գ․ Նախորդ մեկուկես տարվա ընթացքում Հայաստան են այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Պետք է արձանագրենք, որ այդ այցերը տեղի են ունեցել նախորդ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Ահա, այսպիսի տխուր պատկեր ունենք մեր թավշյա դիվանագիտությունում»: