ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի ամենաերիտասարդ պրոֆեսոր 32֊ամյա Ռուբեն Հայրապետյանը բուհի դասախոսներից մեկին ստորացնելու նպատակով հրապարակել է բուհի էլ.փոստի հասցեին ստացված մի նամակ, որտեղ ուսանողներից մեկը դժգոհում է, որ դասախոսը քննություն ընդունելիս խաչապուրի է կերել։ Ռեկտորն անգամ խաչապուրի ուտելու լուսանկարն է ցույց տվել լրագրողներին։
1) Դասախոսը պարզաբանել է, որ առավոտյան 9ից դասի է եղել և ժամը 2ին դասից անմիջապես հետո եկել է քննություն վերցնելու, նախքան ուսանողները պատրաստվել են քննության, ինքը սուրճ է խմել և խաչապուրի կերել։
2) Մարդկայնորեն հասկանալի է, որ մարդը կարող է քաղցած լինել ու մի թեթև բան ուտել, որպեսզի չուշաթափվի ու կարողանա շարունակել քննությունը։
3) Եթե անգամ ուսանողին դա դուր չի եկել, և նա բողոքել է, լավ է արել, ռեկտորը կարող էր ներքին նկատողություն անել դասախոսին ու անցնել առաջ։
4) Բուհի դասախոսին նման կերպ խայտառակելու փորձ անելով՝ ռեկտորը նախևառաջ գցում է իր անձնական համբավը, ապա և այն կառույցի, որն ինքն է ղեկավարում։
5) Տվյալ դասախոսին չեմ ճանաչում, սակայն իր հարցազրույցից պարզ է դառնում, որ ռեկտորի ժ/պ_ի հետ տարաձայնություններ ունեն, ու Հայրապետյանի արարքը քինախնդրության է նման։
6) Ցանկացած իրավիճակում մի կորցրեք ձեր մարդկային դեմքը։ Հաց ուտելու համար Մարդու համբավը չեք կարող գցել։
Լրագրող Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից: