Վահե Մակարյանը ֆեյսբուքւոմ գրել է.
«Գիտե՞ք՝ ինչու են էսօր բռնել ու նստեցրել Աշոտյանի վարորդին, որովհետև նախկին իշխանության իրական թալանչիները, որոնք իսկապես միլիոններով փող են գռփել պետությունից, ազատության մեջ են: Իսկ թե ինչու են նրանք ազատության մեջ, դա արդեն լրիվ այլ ու շատ ավելի հետաքրքիր թեմա է… Եւ որպեսզի նրանց ազատությունը որևէ կերպ կոմպենսացվի և հասարակության ցանկություններին հագուրդ տրվի, որոշել են բռնել, օրինակ, Աշոտյանի վարորդին… ու խնդալուն էն ա, որ Աշոտյանի գլխին չեն կարողացել գործ սարքել՝ ՀՔԾ-ի խելքը երևի էդ կալիբրի չի ձգել, ստիպված վարորդին են բռնել… ի դեպ, կարո՞ղ ա մի օր էլ միամիտ մտքներովդ անցնի մեր նորաթուխ մարզպետների, նախարարների և նրանց վարորդ-օգնականների ստացած աշխատավարձերին, պարգևավճարներին անդրադառնալ… ինձնից խորհուրդ՝ վերևների հրամանին մի սպասեք ու մի օր ինքնակամ փորձեք բզբզալ, կարծում եմ՝ ահագին հետաքրքիր բաներ կհայտնաբերեք, գուցե նաև էնպիսի բաներ, որ նույնիսկ նախկին «թալանչիների» և անձամբ Աշոտյանի մազերը բիզ-բիզ կկանգնեն…)
Հ.Գ. Էդ ՀՔԾ-ն փակեք, տեղը կարտոշկա ցանեք, գոնե ժարիտ կանենք կուտենք: Թե չէ էգուց էդ քրգործերը կապոցով գցելու եք ոտներիդ, կոտրվածք ստանաք, ազգովի խայտառակ լինենք…»: