««Սանիտեքը» միտումնավոր տանում է ձախողման քաղաքապետին»
Advertisement 1000 x 90

««Սանիտեքը» միտումնավոր տանում է ձախողման քաղաքապետին»

Երգիչ ՄգերԱրմենիան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ կարծիքով՝ «Սանիտեքը» միտումնավոր տանում է ձախողման քաղաքապետին։

Վստահ եմ, որ «Սանիտեքին» չի հաջողվելու ձախողել քաղաքապետին, քանզի արվեստի դժվարին ճանապարհով անցած մարդն անկոտրուն է։

Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը թողնելով իր կարիերան սկսեց զբաղվել քաղաքականությամբ՝ բնավ իր անձնական շահի նպատակով չէր, այլ երկրին, ժողովրդին իր պատկերացրած մայրաքաղաք ունենալու դժվարին գործին տեր կանգնել էր, իհարկե ժողովրդի հետ միասին։

Ցավալի է, որ այսօր մարդիկ չեն ուզում ընդունել և տեսնել իրավիճակը ճշգրիտ ասպեկտից։

Ես քաղաքապետի ընտրությունների ժամանակ տիկնոջս հետ քվեարկել ենք Զարուհի Փոստանջյանին, բայց դա չի նշանակում, որ ես պետք է դեմ լինեմ Հայկ Մարությանին։

Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, նրա տերը մենք ենք և պետք է այսօր սատար կանգնենք քաղաքապետին թույլ չտալով «սանիտեքների» նմաններին աղտոտելու մեր կյանքը, նվիրյալ մարդկանց ծրագրերը հանուն մեր բոլորիս վաղվա բարեկեցության։

Հ.Գ. Խնդրում եմ Չքաղաքականացնել??
Երևանցի, ՀՀ Քաղաքացի և Վաստակավոր արտիստ, Մհեր Մեսրոպյան
/MGER ARMENIA/??»:

Ւմ կարծիքով Սանիտեքը միտումնավոր տանում է ձախողման քաղաքապետին։ Վստահ եմ, որ սանիտեքին չի հաջողվելու ձախողել…

Gepostet von Mger Armenia am Mittwoch, 14. August 2019